. . . Հայկական ֆուտբոլում թե երբ կավարտվի կատակերգությունը, հայտնի չէ: Մի բան պարզ է, որ մեր թիմերը, առաջին հերթին ազգային հավաքականը, չափազանց հարգալից է մրցակիցների նկատմամբ ու նրանց առջև լայնորեն է բացում իր դարպասի դռները:
Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրում մեր ազգայինը, սեփական հարկի տակ, ջախջախիչ ՝ 0 : 5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն:
Այլ մեկնաբանություն չանենք:
Վաղը՝ սեպտեմբերի 27 –ին, ՀՀ ֆուտբոլի հավաքականը Իռլանդիայում կհյուրընկալվի տեղի գլխավոր թիմին: